Նոր iPhone-ի լուսանկարը հուշել է՝ կլինի՞ արդյոք նորույթ, մրցակցություն ու վաճառք

21:00 • 21.06.13

Նոր iPhone-ի տարածված լուսանկարները ցույց են տալիս, որ դա ճիշտ ներկայիս iPhone-ի նման է՝ փոքր էկրանով, հայտնում է Business Insider-ը:


Ըստ աղբյուրի՝ վերջին մեկ ու կես տարում ասես անհայտից հայտնվեց Samsung-ը՝ կիսելու Apple-ի գերիշխանությունը սմարթֆոնների շուկայում: Samsung-ին դա հաջողվեց բոլոր տեսակի ու չափերի սմարթֆոնների ստեղծումով:

 

Մինչդեռ Apple-ը անցած աշնանից ի վեր մրցակցությունը չի «թարմացրել» նոր սմարթֆոնով: Եվ դա չի անի մինչև այս աշուն:
Սակայն տարածված լուսանկարները ցույց են տալիս, որ նորը ներկայիս iPhone-ի նման է:


Չնայած դրան աղբյուրը կանխատեսում է, որ iPhone 5s-ը (ինչպես պայմանականորեն անվանվում է նորույթը) լավ կվաճառվի, ինչպես iPhone 4S-ը, որը ռեկորդային քանակությամբ է վաճառվել:


 

Նոր iPhone-ի լուսանկարը հուշել է՝ կլինի՞ արդյոք նորույթ, մրցակցություն ու վաճառք