Instagram-ը համալրվել է տեսաձայնագրման գործառույթով (տեսանյութ)

09:20 • 21.06.13

Հանրահայտ Instagram ֆոտոհավելվածն այժմ կարողանում է տեսաձայնագրել կարճ տեսանյութեր, ինչի մասին հայտնել է Instagram-ի տնօրեն Քևին Սիսթրը։

 

Ինչպես նշում Взгляд-ը, այժմ ծառայությունը հնարավորություն է տալիս մինչև 15 վայրկյան տևողությամբ նյութ տեսաձայնագրել։

 

Բացի այդ, տեսանյութում կարելի է օգտագործել 13 տեսաֆիլտրներից որևիցե մեկը՝ գույները, պայծառությունը փոխելու համար։ Տեսանյութերը հասանելի են լուսանկարների հետ մեկ ժապավենում։

 

Նախկինում Instagram-ով հնարավոր էր միայն լուսանկարներ տեղադրել ու մշակել։ Ծառայությունը ներկայացվել է 2010թ.։ Դրա օգտատերերի ամենամսյա թիվը 130 մլն մարդ է։
 

 

Instagram-ը համալրվել է տեսաձայնագրման գործառույթով (տեսանյութ)