Microsoft-ը հրաժարվել է գնել Nokia ընկերությունը
Microsoft կորպորացիան հրաժարվել է Nokia ընկերությունը գնելու պլաններից, հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ին։
Գործարքի հավանականությունը մեծ էր, սակայն վերջնական արդյունքում ամերիկյան մագնատին չեն բավարարել ֆիննական Nokia-ի առաջարկած գինն ու շուկայական դիրքորոշումները։
Գինը, որով Nokia-ն պատրաստ է վաճառել իր բջջային հեռախոսների մասնաճյուղը, անհայտ է։ Սակայն անանուն աղբյուրները երկու ընկերություններից հայտնել են, որ Microsoft-ը ֆիննական ընկերությանը չափազանց թանկ է համարել։
Nokia-ի կապիտալիզացիան գերազանցում է 14 մլրդ դոլարը, իսկ հեռախոսների վաճառքից ստացված եկամուտը 2012-ին կազմել է մոտ 40.15 մլրդ դոլար։ 2000-ական թթ. ընկերությունը համաշխարհային առաջատար է դառնում բջջային հեռախոսների շուկայում, սակայն 2007-ից սկսած զիջում է իր դիրքերն Apple ընկերությանը։










