Twitter-ի նախկին պաշտոնյան նշանակվել է Օբամայի խորհրդական
Twitter-ի նախկին իրավաբանական տնօրեն Նիկոլ Վոնգը նշանակվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գլխավոր խորհրդական՝ համացանցի և գաղտնիության քաղաքականության հարցերով։
Այդ մասին տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով։
Մասնագետի նշանակումն այդ բարձր պաշտոնին պայմանավորված է այն գործոնով, որ Օբաման ցանկանում է ավելի կենտրոնանալ կիբեռանվտանգությանն առնչվող հարցերի վրա։ Սպիտակ տան մամուլի խոսնակը հայտարարել է, որ նախագահի աշխատակազմին պետք կգա Վոնգի հսկայական փորձը։
Վերջին շրջանում ԱՄՆ-ն տուժել է ցանցահենների հարձակումներից և տեղեկատվության արտահոսքից։










