200 մլն տարի հետո Հյուսիսային Ամերիկան և Եվրասիան նոր մայրցամաք կձևավորեն. գիտնականներ

19:45 • 22.06.13

Ավստրալիացի երկրաբաններն, ուսումնասիրելով վերջերս Ատլանտյան Օվկիանոսի հատակին հայտնաբերված երկրի ընդերքի ճեղքը, եկել են այն եզրակացության, որ 200-220 մլն տարվա ընթացքում օվկիանոսն ամբողջովին կանհետանա, որի փոխարեն նոր գերմայրցամաք ի հայտ կգա, այս մասին գրում է Russia Today-ը:


Այս եզրակացության հիմքում ընկած է Ատլանտյան օվկիանոսի հատակի մանրամասն ուսումնասիրությունը, որի արդյունքում Պիրենեյան թերակղզու արևմտյան հատվածում երկրի ընդերքի բավականին մեծ ճեղք է հայտնաբերվել:

 

Ըստ գիտնականների՝ տեկտոնական երևույթների արդյունքում առաջացած ճեղքերը կարող են հանգեցնել նրան, որ մոլորակի մի տարածաշրջանը ծածկվի մյուսով: Այս պարագայում, որպես կանոն, օվկիանոսի ընդերքն ամբողջովին կպատվի նոր մայրցամաքով, ինչն էլ, ըստ գիտնականների, սպասվում է մեր մոլորակին:


Ավստրալիացի
հետազոտողների կանխատեսումների համաձայն՝ 250 մլն տարի անց Երկրի մակերեսի 90 տոկոսը ծածկված է լինելու անապատներով, իսկ հյուսիս-արևմտյան և հարավ-արևելյան տարածաշրջանները կշրջապատվեն լեռնաշղթաներով:

 

Հյուսիսամերիկյան մայրցամաքը կարող է շրջվել ժամացույցի ընթացքին հակառակ, իսկ Եվրասիան կշարունակի պտտվել ժամացույցի ընթացքի ուղղությամբ, ինչպես նաև Սիբիրը կվերածվի արևադարձային անտառների:
 

 

200 մլն տարի հետո Հյուսիսային Ամերիկան և Եվրասիան նոր մայրցամաք կձևավորեն. գիտնականներ