Այսօր գիշեր մարդիկ կկարողանան Գերլուսին տեսնել

23:48 • 22.06.13

Այսօր գիշերը Երկիր մոլորակի բոլոր բնակիչները կարող են դիտել Գերլուսինը՝ այսպես կոչված լիալուսինը, երբ արբանյակը Երկրից գտնվում է ամենամոտ տարածության վրա, հաղորդում է Корреспондент.net-ը:
 

Նման դեպքում Լուսինը դառնում է ավելի մեծ և վառ, քան հասարակ լիալուսնի դեպքում:


NASA-ի ներկայացուցիչ Նոա Պետրոն հայտարարել է, որ մարդկանց վրա արբանյակի նման դիրքը ազդեցություն չի թողնի: Նա նշել է, որ որևէ արտառոց բան չպետք է լինի՝ բացառությամբ մեծ թվով մարդկանց, ովքեր նայելու են հիասքանչ Լուսնին:


Geekquinox-ը նշում է, որ Լուսինն այսքան մոտ գալիս է տարվա մեջ 4-6 անգամ, սակայն նման հեռավորության վրա արբանյակը չի եղել արդեն մոտ 2 տարի: Հաջորդ նման իրադարձությունը տեղի կունենա 2014 թվականի օգոստոսին:

 

 

Այսօր գիշեր մարդիկ կկարողանան Գերլուսին տեսնել