Ճապոնացիները ստեղծել են ժամացույց, որը ցույց է տալիս այն կրողի գինովության աստիճանը (լուսանկարներ)
Ճապոնական Tokyoflash ժամացույց արտադրող ընկերությունը ներկայացրել է ձեռքի նորագույն ժամացույցը՝ ալկոհոլի չափը ցույց տվող ներկառուցված ցուցիչով և «սթափությունը գնահատող խաղով», գրում է Daily Mail-ը:
Ժամացույց կրողը կարող է ստուգել իր օրգանիզմում առկա ալկոհոլի չափը՝ փչելով ժամացույցի կողային վահանակի վրա տեղադրված սենսորային չափիչ սարքի մեջ: Այնուհետև ժամացույցի էկրանը կփոխի գույնը՝ կախված հայտնաբերված ալկոհոլի մակարդակից: Կանաչ գույնը ցույց է տալիս, որ ժամացույցի տերը գտնվում է սթափ վիճակում, դեղինը ազդարարում է թեթևակի գինովության մասին, իսկ կարմիրը՝ ամբողջությամբ հարբած լինելու:
«Սթափության խաղը» ստուգում է ժամացույցը կրողի արձագանքը էկրանին հայտնված առաջադրանքների նկատմամբ, և խաղի արդյունքից պարզ է դառնում՝ արդյոք վերջինս հատել է գինովության թույլատրելի սահմանը, թե ոչ:















