Instagram-ում 24 ժամվա ընթացքում 5 մլն տեսահոլովակ է ներբեռնվել

21:50 • 23.06.13

Instagram հավելվածում վերջին 24 ժամվա ընթացքում 5 միլիոն ներբեռնում է գրանցվել, ինչը, ըստ վիճակագրական տվյալների ապշեցուցիչ ցուցանիշ է, գրում է techcrunch.com-ը:


Այդ ցուցանիշը գրանցվել է տեսանյութերի ներբեռնման նոր գործառույթի գործարկումից հետո: Մարդիկ սկսել են տեսանյութեր ներբեռնել գործարկման մեկնարկից ժամեր անց:


Գրանցված ցուցաիշը մեծ է համարվում նույնիսկ հաշվի առնելով այն փաստը, որ Instagram-ն ունի 130 միլիոն օգտատերեր: Եթե նույնիսկ յուրաքանչյուր տեսանյութը տեղադրված լինի մեկ անհատի կողմից, ապա դա կկազմի Instagram-ի օգտատերերի 3,8 տոկոսը, հաշվարկում են մասնագետները:
 

Instagram-ում 24 ժամվա ընթացքում 5 մլն տեսահոլովակ է ներբեռնվել