Toyota-ն ներկայացրել է նորագույն մինի մեքենա, որը կարելի է քանդել-հավաքել տանը (լուսանկարներ, տեսանյութ)

19:13 • 23.06.13

Ճապոնական Toyota մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է իր նորագույն մեքենաներից մեկը, որը կարող են ամբողջությամբ քանդել, հավաքել կամ վերամոդելավորել հենց մեքենայի տերերը, գրում է Daily Mail-ը:

 

Ընկերությունը, ներկայացնելով իր նորարությունը, հայտնել է, որ նոր մեքենան նախատեսել է ընտանեկան ուրախ ժամանցի համար, քանի որ երեխաներին ևս մեծ հաճույք կպատճառի հավաքել մեքենան ծնողների հետ:


Բացի այդ, այս երեք տեղանոց կոմպակտ մեքենան ստեղծվել է այնպես, որ այն կարող են վարել նույնիսկ երեխաները: Արագության և արգելակման ոտնակներն ու նստստեղը կարելի է հարմարեցնել այնպես, որ փոքրահասակը կարողանա վարել այն, իսկ  նրա աջ կողմում նստած մեծահասակը կկարողանա հուշել նրան: Այսպիսով Toyota-մ միաժամանակ հարմարավետ և հեշտ միջոց է հնարել երեխաներին վարել սովորեցնելու համար:

 

Մեքենան գրեթե չի տարբերվում սովորականից, միայն թե այն գործի է գցվում էլեկտրական շարժիչի օգնությամբ:

 

 

 

 

 

 

Toyota-ն ներկայացրել է նորագույն մինի մեքենա, որը կարելի է քանդել-հավաքել տանը (լուսանկարներ, տեսանյութ)