WhatsApp ծառայությունից օգտվողների թիվը հասել է 250 մլնի

13:20 • 23.06.13

Հայտնի WhatsApp բջջային ծառայությունից օգտվողների թիվը հասել է 250 մլնի, հայտնում է iphones.ru-ն՝ վկայակոչելով Wall Street Journal-ին։ WhatsApp-ը կարողացել է գերազանցել LinkedIn (225 մլն)և Twitter (200 մլն) կայքերին։


2009-ին թողարկված WhatsApp ծառայությունը թույլ է տալիս օգտատերերին ուղարկել անվճար հաղորդագրություններ բոլոր առաջատար բջջային հարթակիներին։ Ավելի վաղ, այս ամիս WhatsApp-ը մեկ այլ ռեկորդ էր սահմանել. մեկ օրվա ընթացքում օգտատերերը ուղարկել և ստացել էին 27 մլրդ հաղորդագրություն։


Ծառայությունն արդեն հասցրել է հայտնվել խոշոր ընկերությունների հետաքրքրությունների դաշտում։ Այս տարի լուրեր էին պտտվում, որ Google ընկերությունը բանակցություններ է վարում 1 միլիարդ դոլարով այն գնելու վերաբերյալ, սակայն ընկերության գործադիր տնօրենը մերժել է առաջարկը։
 

WhatsApp ծառայությունից օգտվողների թիվը հասել է 250 մլնի