360 կմ/ժամ. Բրիտանիայում կգործարկեն գերարագ ուղևորատար գնացքներ (լուսանկարներ)

08:29 • 24.06.13

Մեծ Բրիտանիայում ներկայացվել է 360 կմ/ժամ արագությամբ ընթացող գնացք, որի գործարկման նախագծի արժեքը 33 մլրդ ֆունտ ստեռլինգ է, գրում է Daily Mail-ը:

 

Աղբյուրը նշում է, որ այս գնացքները կարող են մրցել ճապոնական «հրթիռ» գնացքների հետ: Նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա առավելագույնս նվազեցնել աղմուկը: Ծրագիրը կարող է իրականություն դառնալ, եթե Բրիտանիայի կառավարությունը կարողանա հաղթող դուրս գալ High Speed 2 երկաթգիծը կառուցելու վիճահարույց հարցում. 40 պահպանողական պատգամավորներ դեռևս դեմ են նախագծին՝ պնդելով, որ այն կվնասի երկրի էկոլոգիային: Ծրագրի առաջին փուլում նախատեսված է կառուցել Լոնդոն-Միդլենդս երկաթգծի հատվածը: 

 

Այս ուղևորատար գնացքներն առաջինը կլինեն Բրիտանիայում, որոնց արագությունը գերազանցում է 250 կմ/ժամը: Նշվում է, որ գնացքի ուլտրա-աերոդինամիկ առաջնամասի կառուցվածքը թույլ է տալիս գնացքին զարգացնել նույնիսկ 360կմ/ժամից ավելի արագություն: 

 


 

360 կմ/ժամ. Բրիտանիայում կգործարկեն գերարագ ուղևորատար գնացքներ (լուսանկարներ)