«Գերլուսնի» տեսարանը աշխարհի տարբեր քաղաքներում (լուսանկարներ)
Երկիր մոլորակին սովորականից ավելի մոտեցած գերպայծառ և հսկայական լուսինն աշխարհի տարբեր ծայրերում հիացրել է իր տեսքով, գրում է Daily Mail-ը:
Երկրի միակ արբանյակը, որ պայծառ շողում է երկնքում, երեկ հայտնվել է 14 տոկոսով ավելի մեծ և 30 տոկոսով ավելի պայծառ, քան սովորական օրերին: «Գերլուսինը» մոտենալով Երկրին՝ այժմ գտնվում է մեր մոլորակից 357 000 կմ հեռավորության վրա: Այն այս դիրքում կմնա մինչ եկող երեքշաբթի:
Աղբյուրը գրում է, որ չնայած երեկ աշխարհին հիացրած պայծառ լուսինը հիասքանչ էր, էլ ավելի մեծ լուսնի գեղեցիկ պատկերը կարող ենք տեսնել 2015 թվականի սեպտեմբերի 28-ին:



















