Գաջեթների չափն ազդում է ինքնավստահության վրա. գիտնականներ
Հարվարդի բիզնեսի դպրոցի հոգեբանները պարզել են, որ բջջային սարքի և օգտատիրոջ դիրքի ու պահվածքի միջև կապ կա։ Մասնագետների կարծիքով՝ խոշոր գաջեթների տերերն իրենց ավելի ինքնավստահ են զգում, քան փոքր էկրաններով սարքերի օգտատերերը։
Ինչպես նշում է Вести-ն, դա բացատրվում է նրանով, որ ավելի կոմպակտ սմարթֆոններն ու պլանշետներն ազդում են մարդու մարմնի դիրքի վրա ՝ստիպելով նրան կուչ գալ։ Իսկ, օրինակ, համակարգիչների կամ նոութբուքերի օգտատերերը նախընտրում են ավելի բաց դիրք։
Հետազոտողներն իրենց ուսումնասիրությունն անցկացրել են 75 մարդու շրջանում, որոնց առաջարկվել է տարբեր խնդիրներ լուծել էլեկտրական սարքավորումներով, մասնավորապես՝ iPod touch-ով, iPad-ով, MacBook Pro-ով և iMac-ով։
Ուսումնասիրության ավարտին մասնակիցներին ասվել է, որ մասնագետը 5 րոպեից կվերադառնա, կզրուցի նրանց հետ ու կվճարի նրանց։ Սակայն մասնագետը միտումնավոր ուշացել է, և արդյունքում պարզվել է, որ փոքր սարքերի օգտատերերն են միայն նրան համբերատար սպասել։










