Գերմանիայում ռոբոտ-գորիլա է ստեղծվել (տեսանյութ)
Արհեստական ինտելեկտի գերմանական հետազոտական կենտրոնի ինժեներները ներկայացրել են iStruct անվանումով ռոբոտ, որը գորիլայի է հիշեցնում, հայտնում է Lenta.ru-ն:
Ռոբոտ-գորիլան կարողանում է տեղաշարժվել 4 թաթերի վրա և հավասարակշռություն պահպանել:
iStruct-ի ստեղծման նպատակ գերմանացի մասնագետներն անվանում են նոր բիոմիմետիկ բաղադրիչների մշակումը, որոնք բարելավում են շարժումները:
Այդ նպատակով ռոբոտի առաջնամասի և հետնամասի միջև օգտագործված է ոչ թե կոշտ միացում (ինչպես լինում է նման սարքերի դեպքում), այլ ճկուն միացում, որը ողնաշար է հիշեցնում:
Աղբյուրը նշում է, որ մինչ օրս ստեղծվել են ռոբոտ-ցուլ, ռոբոտ-ընձառյուծ, ռոբոտ-միջատ, ռոբոտ-որդ, ռոբոտ-կալմար և այլ:










