Sony-ն վերաթողարկել է իր «խելացի ժամացույցները»

23:49 • 25.06.13

Sony ընկերությունը այսօր՝ հունիսի 25-ին, ներկայացրել է սենսորային էկրանով SmartWatch 2 ժամացույցը: Ժամերը աշխատում են Android համակարգի հիմքի վրա, նշվում է Lenta.ru-ի խմբագրություն եկած մամլո հաղորդագրության մեջ:


Այս ժամացույցները կփոխարինեն անցյալ տարի արտադրված Sony SmartWatch-ին, որից այն կտարբերվի մեծացված էկրանով (1.3-ի փոխարեն 1.6 դույմ) և կետայնությամբ (128x128-ի դիմաց 220x176):


Բացի այդ, նոր ժամացույցները ունեն անլար կապի NFC տեխնոլոգիան և չեն «վախենում» ջրի կաթիլներից, սակայն դրանցով լողանալ չի կարելի:


SmartWatch 2-ը իր մեջ ներառում է ժամացույցի և սմարթֆոնի համար նախատեսված հեռակառավարման վահանակի գործառույթները: Բջջային սարքին ժամացույցը միանում է Bluetooth-ի միջոցով:


Ժամացույցի միջոցով հնարավոր է կառավարել սմարթֆոնի տեսախցիկը, ընդունել կամ մերժել զանգերը, կարդալ SMS-ներ, նամակներ և սոցցանցերից եկած հաղորդագրություններ և այլն:


SmartWatch 2-ը վաճառքում կհայտնվի 2013 թվականի սեպտեմբերին: Դեռևս հայտնի չէ, թե որքան կարժենա ժամացույցը, սակայն հիշեցնենք, որ նախորդ մոդելի նախնական գինը վաճառքի առաջին օրերին կազմում էր 150 դոլար:

 

Sony-ն վերաթողարկել է իր «խելացի ժամացույցները»