Sony–ն հայտարարել է անջրանցիկ սմարթֆոնների թողարկման մասին (տեսանյութ)
Ճապոնական Sony ընկերությունը շուկա կարտահանի ամուր, Full HD լայնածավալ էկրանով և անջրանցիկ կորպուսով ուլտրաբարակ սմարթֆոն, տեղեկացնում է գրում է Russia Today-ը։
Բջջային սարքը հագեցված է նորագույն համակարգերով. այն ներառում է Qualcomm Snapdragon 800 4 հիմնական գերհզոր պրոցեսորներից մեկը՝ 2 գեգահերց հաճախականությամբ: Այն հագեցած է նաև առջևի մասում գտնվող 2 մեգապիկսել և հետևի կողմում գտնվող 8 մեգապիկսել հզորությամբ տեսախցիկներով:
Սմարթֆոնի ներքին սարքավորումները պաշտպանված են ալյումինե կորպուսով, որի շնորհիվ փոշին և խոնավությունը չեն ներթափանցում: Սարքի հաստությունը 6,5 մմ է, իսկ քաշը չի գերազանցում 212 գրամը:
Xperia Z Ultra-ն աշխատում է Android 4.2 համակարգով: Այն վաճառքում կհայտնվի այս տարվա երրորդ եռամսյակին:










