Lamborghini-ն ներկայացրել է Gallardo LP550-2 India Edition սուպերքարը՝ հատուկ հնդկական շուկայի համար (տեսանյութ)

16:17 • 25.06.13

Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող իտալական Lamborghini ընկերությունը ներկայացրել է Gallardo LP550-2 սուպերքարի սահմանափակ շարքը ( ընդամենը 6 օրինակ), որը ստեղծվել է հատուկ հնդկական շուկայի համար, հայտնում է luxplanet.ua-ն։

 

Lamborghini Gallardo LP550-2 India Edition մոդելը կառաջարկվի 3 տարբեր գույներով (նարնջագույն, սպիտակ, կանաչ), որոնք, ի դեպ, խորհրդանշում են Հնդկաստանի դրոշը։ Դրոշի թեման շարունակվել է նաև մեքենայի սրահում, որն ընդհանուր առմամբ սև կաշվից է պատրաստված, սակայն ունի նարնջագույն, սպիտակ և կանաչ հատվածներ։ Մեքենան զինված է 5,2 լ տարողությամբ, 550 ձիաուժ հզորությամբ V10 շարժիչով։



Lamborghini Gallardo LP550-2 India Edition-ի զարգացրած առավելագույն արագությունը 320 կմ/ժ է, իսկ 100 կմ/ժ արագություն զարգացնելու համար պահանջվում է 3.9 վայրկյան։ Հնդկաստանում 6 մեքենաներից յուրաքանչյուրի գինը կկազմի կես մլն դոլար։
 

 

Lamborghini-ն ներկայացրել է Gallardo LP550-2 India Edition սուպերքարը՝ հատուկ հնդկական շուկայի համար (տեսանյութ)