ԱՄՆ բնակիչների 70%-ը չի սիրում իր աշխատանքը. Gallup
Gallup-ը փորձել է հետազոտել ամերիկյան աշխատավորների տրամադրությունը, ինչի արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ բնակիչների 70%-ը կամ չի սիրում իր աշխատանքը, կամ դրա հանդեպ որևէ հետաքրքրվածություն չի զգում, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով NYDaily-ին:
Արդյունքում հարցմանը մասնակցած 150.000 մարդկանց միայն 30%-ն է հայտնել, որ ամբողջովին կամ մասամբ բավարարված է իր աշխատանքով:
Բացի այդ հարցվածների 20%-ը խոստովանել է, որ նույնիսկ ընդմիջման ժամանակ նայել են ազատ աշխատատեղեր, իսկ գրասենյակում նրանց նյարդայնացնում է ջրի սարքերը:
Ամերիկացիների 50%-ը հայտարարել է, որ նրանց մոտ բավականին իջել է մոտիվացիան: Նրանք գրասենյակում պարզապես աշխատում են անհրաժեշտ ժամանակը՝ կատարելով նվազագույն պարտականությունները:
Gallup-ի հետազոտությունները ցույց են տվել, որ ճկուն աշխատանքային ժամերը ավելի շատ են գրավում աշխատակիցներին, քան գրասենյակում ստեղծված հարմարավետ պայմանները: Հեռակա աշխատանքը հաճախակի ավելի մեծ մոտիվացիա է առաջացնում, քան սահմանված ժամերին գրասենյակում մնալը:
Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ աշխատանքի ցածր արտադրողականության պատճառ է հանդիսանում վատ ղեկավարությունը: Ըստ Gallup-ի գլխավոր տնօրեն Ջիմ Քլիֆթոնի, հարցվողների մեծ մասը բողոքել է իրենց ղեկավարությունից՝ նշելով, որ նրանք չեն տալիս առաջ գնալու հնարավորություն և անտեսում են նրանց տաղանդները: Սոցիոլոգները հաշվել են, որ աշխատակիցների դժգոհությունների, զայրույթի և ձանձրույթի պատճառով ԱՄՆ տարեկան կրում է 550 միլիարդ դոլար վնաս:










