Մարոկկոյում հայտնաբերվել է 520 մլն տարեկան տարօրինակ արարած

12:06 • 26.06.13

Մի խումբ բրիտանացի հնէաբաններ Մարոկկոյում անցկացված պեղումների ընթացքում հայտնաբերել են գլանաձև, քարացած մի արարած, որն ապրել է 520 մլն տարի առաջ։

 

Ինչպես նշում է Yahoo! News-ը, տեսակը ստացել է Helicocystis moroccoensis անվանումը։ Լոնդոնի Բնության պատմության թանգարանի աշխատակից Էնդրյու Սմիթը նշել է, որ գտածոն ամենապարզագույն փշամորթն է, որը կարողացել է փոխել իր մարմնի ձևը՝ բարակից դառնալով ավելի հաստ։

 

Մասնագետները պարզել են, որ այն ապրել է հնագույն Գոնդվանա մայրցամաքի գոյության ժամանակ:

 

 

Մարոկկոյում հայտնաբերվել է 520 մլն տարեկան տարօրինակ արարած