Էլիզաբեթ 2-րդը մրցանակ է շնորհել համացանցի ստեղծողներին

09:39 • 26.06.13

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը Բուքինգհեմյան պալատում ընդունելություն է կազմակերպել, որը նվիրված է եղել գիտատեխնիկական բնագավառում նոր մրցանակի սահմանմանը։

 

Ինչպես նշում է Euromag-ը, միապետի անունը կրող մրցանակի՝ Queen Elizabeth Prize for Engineering-ի գումարային մասը կազմում է 1 մլն ֆունտ ստեռլինգ։ Այն շնորհվում է ինժեներիայի բնագավառում նորարարությունների հեղինակներին, որոնք զգալի ազդեցություն են ունեցել մարդկության առաջընթացի վրա։

 

Առաջին մրցանակակիրներն են դարձել նրանք, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել «համաշխարհային սարդոստայնի» ստեղծմանը։ Մասնավորապես՝ անգլիացի Թիմ Բերներս Լին, ֆրանսիացի Լուի Պուզենը և ամերիկացիներ Ռոբերտ Կանը, Վինթ Սերֆը, Մարկ Անդրեեսսենը։

 

Միջոցառմանը ներկա են գտնվել Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը, փոխվարչապետ Նիք Քլեգը, ինչպես նաև միավորված ընդդիմության առաջնորդ Էդ Միլիբենդը։
 

Էլիզաբեթ 2-րդը մրցանակ է շնորհել համացանցի ստեղծողներին