ԱՄՆ-ում խավարասերների հեռակառավարման համակարգ է ստեղծվել, որն օգտակար կարող է լինել երկրաշարժերի ժամանակ
Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները սովորել են կառավարել մադագասկարյան խավարասերներին՝ նրանց տեղաշարժին հետևելով Kinect վահանակի միջոցով: Աշխատանքը կներկայացվի Օսակեում կայանալիք IEEE-ի 35-րդ կոնֆերանսի ժամանակ, իսկ նրա նկարագրությունը հայտնվել է համալսարանի կայքում, գրում է Lenta.ru-ն:
Միջատի մարմնի վրա ամրացվել է ընդունիչով և չիպով փոքրիկ պլատա, որը կարողանում է էլեկտրական ազդակներ ստանալ և հաղորդել և որի միջոցով հնարավոր է հետևել խավարասերի տեղաշարժին և հրահանգներ ուղարկել:
Ըստ հեղինակների, այս տեխնոլոգիան կօգնի երկրաշարժերից հետո շենքերի ավերակների 3D քարտեզների ստեղծման ժամանակ;










