Համացանցում հայտնվել են նոր Mazda3-ի լուսանկարները
Համացանցում հրապարակվել են նոր սերնդի Mazda3-ի լուսանկարները: Մեքենան այսօր առաջին անգամ պետք է ներկայացվեր Սանկտ-Պետերբուրգում: Вести.ru-ն նաև նշում է, որ արևմտյան ԶԼՄ-ներն ունեն մեքենայի մասին ամբողջական տեղեկություններ:
Լուսանկարներից երևում է, որ մեքենան արտաքնապես նմանություններ ունի Mazda 6-ի և CX-5 քրոսսովերի հետ:
2014 թվականի Mazda3-ը կառաջարկվի 1.5 լիտրանոց Skyactiv-G շարժիչով, որը կունենա 100 ձիաուժ հզորություն, իսկ 100կմ/ժ կհասնի 10.8 վայրկյանում: Բացի դրանից հնարավոր կլինի գնել 2 լիտր աշխատանքային ծավալով շարժիչ ունեցող տարբերակը:
Այդ դեպքում մեքենան 100 կմ/ժ-ին կհասնի 8.9 վայրկյանում: Այս նույն շարժիչը կառաջարկվի նաև արգելակման ժամանակ էներգիայի վերականգնման i-ELOOP համակարգով, ինչի արդյունքում մեքենան 120 ձիաուժի փոխարեն կունենա 165 ձիաուժ հզորություն: Մեքենան հնարավոր կլինի ձեռք բերել նաև 2.2 լիտր աշխատանքային ծավալ ունեցող Skyactiv-D դիզելային շարժիչով, որը կունենա 150 ձիաուժ հզորություն:










