Microsoft-ն այսօր կներկայացնի Windows օպերացիոն համակարգի թարմացված տարբերակը

15:41 • 26.06.13

Ամերիկյան հանրահայտ Microsoft ընկերությունն այսօր՝ Սան Ֆրանցիսկոյում մեկնարկած Build 2013 ամենամյա համաժողովի շրջանակներում,  պատրաստվում է  հայտարարել Windows 8.1 նոր օպերացիոն համակարգի թողարկման մասին, տեղեկացնում է Вести-ն։

 

Նոր օպերացիոն համակարգը անվճար ներբեռնել հնարավոր կլինի դրա շնորհանդեսից անմիջապես հետո՝ Windows Store-ից։ Հայտնի է նաև, որ թարմացման վերջնական տարբերակը կներկայացվի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

 

Թեև Microsoft-ը շատ չի մանրամասնում Windows 8.1-ի վերաբերյալ, սակայն դրա մասին արդեն որոշակի բաներ հայտնի են։ Նախևառաջ ընկերությունը սխալների ուղղում կանի և օպերացիոն համակարգին կվերադարձնի «արձակման» կոճակը, որը վերացվել է 2012թ. հոկտեմբերին ներկայացված տարբերակից։


Բացի այդ Windows 8.1-ը հնարավորություն կտա մի էկրանի վրա 2 փոխարեն միանգամից 4 հավելված բացել։ Օպերացիոն համակարգը կհամալրվի NT 6.3 միջուկով, Internet Explorer 11 դիտարկչով։
 

Microsoft-ն այսօր կներկայացնի Windows օպերացիոն համակարգի թարմացված տարբերակը