LTE-Advanced. Նոր բջջային ցանց, որում արագությունը 10 անգամ գերազանցում է տնային ինտերնետի արագությանը
Հարավկորեական SK Telecom հեռահաղորդակցային ընկերությունն այսօր ներկայացրել է LTE-Advanced գերարագ բջջային ցանցը՝ նախատեսված հեռախոսների համար։
Ինչպես նշում է Business Insider-ը, այն օգտագործելով, հնարավոր է 100 մեգաբայթ ներբեռնել ընդամենը 1 վայրկյանում։ Կայքը նկատում է, որ դա 10 անգամ ավելի արագ է ներկայում տնային ինտերնետի արագությունից։
Իսկ ինչ վերաբերում է առաջին սարքին, որը կկարողանա օգտագործել LTE-A-ն, ապա դա նոր Samsung-ի Galaxy S4 LTE-Advance սմարթֆոնն է։ Ցանցը դեռևս հասանելի չէ աշխարհի մյուս երկրներում։










