YouTube-ը կկրճատի տեսանյութերի դիտման սկզբում առկա կարճատև դադարը
YouTube-ն արդեն վաղուց դարձել է «առցանց-կինոթատրոն», սակայն տեսանյութերի սկզբում առկա կարճաժամկետ ձգձգումը շարունակում է նյարդայնացնել օգտատերերին: Google-ի տեսահոսթինգի առաջատար մասնագետներից Ջոն Հարդինգը խոստացել է, որ այդ երևույթը կհասնի 200 միլիվայրկյանի, հաղորդումէ Вести.ru-ն:
Տեսանյութերի արագացման նախաձեռնությունը առաջ է եկել 2012 թվականին՝ Sliced Bread ծրագրի հետ: Փոփոխությունների արդյունքում YouTube-ը տեսանյութերը սկսել էր ներբեռնել կետայնության տարբեր որակներով (360p, 480p, 720p. և 1080p.), ինչի արդյունքում բուֆերիզացիան կրճատվել էր 40%-ով:
Այժմ YouTube-ը տեսանյութերի բեռնումը ցանկանում է ավելի արագ դարձնել: Առաջին հերթին ծառայությունը CSS-ը, JavaScript-ը և նվագարկիչը կբեռնի համատեղ, ոչ թե հաջորդաբար: Բացի այդ, եթե դուք գոնե 1 անգամ նայել եք որևէ տեսանյութ, ապա նվագարկիչը 2-րդ անգամ չի բեռնվի:
Նոր տեխնոլոգիաները հիմնականում կիրառելի են միայն Android-ի համար, իսկ վեբ-տարբերակի և iOS-ի համար դրանք հասանելի կդառնան հուլիսի 4-ից:










