Ճապոնացի գիտնականները մուկ են կլոնավորել արյան բջիջից

23:34 • 27.06.13

Ճապոնիայի Riken խոշորագույն գիտական և կենսական ռեսուրսների կենտրոնի գիտնականները կլոնի ստեղծման համար օգտագործել են դոնոր մկան պոչից վերցված արյան բջիջները, հայտնում է BBC-ն:


Biology of Reproduction պարբերականում հրապարակված հոդվածում ասվում է, որ կլոնավորված էգ մուկը նորմալ զարգանում է և կարող է բազմանալ: Գիտնականները վերջերս կլոնավորման 25 հաջորդական փուլերի արդյունքում ստեղծել էին նույն մկան շուրջ 600 ճշգրիտ գենետիկական պատճեններ:


Մկները կլոնավորվել էին տարբեր հյուսվածքներից վերցված դոնորական բջիջներից, այդ թվում՝ ավշային հագույցների, ոսկրածուծի և լյարդի լեյկոցիտներից:


Ճապոնացի գիտնականներն այս քայլով փորձում են ապացուցել, որ արյան բջիջները կարող են կիրառվել կլոնավորման համար: 
 

Ճապոնացի գիտնականները մուկ են կլոնավորել արյան բջիջից