Ճապոնացիները ռոբոտ-տիեզերագնաց են ստեղծել (տեսանյութ)
Ճապոնական Kiro Robot Project ընկերության ծրագրավորողները երկու մարդանման ռոբոտներ են ստեղծել, որոցից մեկը՝ Կիրոբոն, շուտով կուղարկի տիեզերք, գրում է Russia Today-ը:
34 սմ երկարություն և 1 կգ քաշ ունեցող այս երկու ռոբոտները կարողանում են հրահանգներ կատարել և ինքնակրթվել: Կիրոբոն և նրա նմանակ Միրատան կարողանում են կապ պահպանել միմյանց հետ: Ռոբոտներն ինքնուրույն տեղաշարժվում են անօդ տարածության պայմաններում և կարողանում են արձագանքել բանավոր հրահանգներին ու շարժումներին: Երկու ռոբոտներն էլ հաջող փորձարկում են անցել արհեստական անօդ տարածությունում, տեղեկացնում են մասնագետները:
Ծրագրավորողների նորարարության առանձնահատկությունն այն է, որ ռոբոտներն ունակ են ինքնուրույն սովորել և խոսակցություն վարել մարդկանց հետ: Նախատեսվում է օգոստոսին Կիրոբոյին ուղարկել Միջազգային տիեզերակայան, որտեղ մասնագետները նրան 6 ամիսների ընթացքում տիեզերական գիտելիքներ կսովորեցնեն:










