HTC-ն ներկայացրել է HTC One սմարթֆոնի կարմիր տարբերակը
Թայվանական հանրահայտ HTC տեխնոլոգիական ընկերությունը ներկայացվել է HTC One Android-սմարթֆոնի կարմիր տարբերակը, որը նախատեսված է միայն բրիտանական շուկայի համար։
Ինչպես նշում է Mashable.com կայքը, նորույթը HTC One-ի ավանդական սև և արծաթագույն մոդելներից տարբերվում է բացառապես կորպուսի վառ կարմիր երանգով։
Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ կարմիր սմարթֆոնն ավելի գլամուրային տեսք ունի, ուշադրություն է գրավում և շատ համահունչ է տաք ամռանը։










