Renault-ը ներկայացրել է «գործնական» Twizy Cargo-ն (լուսանկարներ)
Ֆրանսիական հանրահայտ Renault մեքենաշինական ընկերությունն ընդլայնել է իր «էլեկտրական» նախագիծը՝ եվրոպական շուկային առաջարկելով Twizy միկրոքարի «գործնական» տարբերակը, տեղեկացնում է LuxPlanet-ը։
Twizy Cargo էլեկտրամոբիլը ստացել է ամբողջովին վերափոխված սրահ։ Հետևի կողմից այն համալրված է 90 աստիճանով բացվող դռնով։
Թեկուզ նշված չէ բեռնախցիկում դրվելիք բեռի հստակ սահմանաչափը, այնուհանդերձ, ակնհայտ է, որ «նվազ» Twizy Cargo-ն պիցցայով կամ գործիքներով տուփերից ավելի մեծ բան չի կարող տեղափոխել։
Մեքենան «զինված» է 5 կամ 17 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով, որոնց զարգացրած առավելագույն արագությունը 45 և, համապատասխանաբար, 80 կմ/ժ է։ «Գործնական» միկրոքարի գինը 6.750 եվրո է։














