Սպիտակ տունը համալրել է Instagram-ի օգտատերերի շարքը

11:52 • 27.06.13

ԱՄՆ-ի Սպիտակ տունը սեփական հաշիվն է բացել հանրահայտ Instagram ֆոտոծառայությունում, և արդեն տեղադրել է առաջին լուսանկարը, գրում է Газета-ն` հղում կատարելով The Hill-ին։

 

Առաջին լուսանկարում պատկերված է ուղղաթիռ, որը նախագահական նստավայրի սիզամարգից տեղափոխում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և նրա կնոջը՝ Միշել Օբամային, «Էնդրյուս» ավիաբազա, որտեղից էլ զույգը կմեկնի աֆրիկյան շրջագայության։

 

Էջի հետևորդներին խոստացվել է, որ գալիք մի քանի օրերի ընթացքում իրենք կտեսնեն նախագահական զույգի ճամփորդությունը Սենեգալով, Հարավաֆրիկյան Հանրապետությունով և Տանզանիայով։

 

The Hill-ը նկատում է, որ վերջին ամիսներին Սպիտակ տունն ակտիվ գործունեություն է ծավալել սոցկայքերում։ Օրինակ՝ ապրիլին այն սեփական հաշիվներն է բացել Tumblr-ում և Vine-ում։
 

Սպիտակ տունը համալրել է Instagram-ի օգտատերերի շարքը