Microsoft-ը ներկայացրել է նոր Windows 8.1 օպերացիոն համակարգը
Ամերիկյան Microsoft ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում կայացած համաժողովի շրջանակներում ներկայացրել է Windows 8.1 օպերացիոն համակարգը, որը նախորդի կատարելագործված տարբերակն է, հայտնում է Газета-ն։
Նորույթը ներկայացրել է ընկերության գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը՝ խոստովանելով, որ Microsoft-ը ջանք չի խնայել նոր ինտերֆեյսն օգտատերերի համար ավելի հարմար դարձնելու համար։
Նա հավելել է, որ նոր օպերացիոն համակարգին ավելացվել է «արձակման» կոճակը, որը հանվել էր 2012թ. ներկայացված օպերացիոն համակարգից։ Բացի այդ, կոճակի վերադարձը հեշտացրել է մուտքը դեպի հավելվածներ։
Ընդհանուր առմամբ, տարածված կարծիք կար, թե Windows 8-ի միջոցով ընկերությունը փորձում էր նվաճել սենսորային սարքերի շուկան։ Թեև Microsoft-ին հաջողվել է 7 ամսվա ընթացքում 100 մլն արտոնագիր վաճառել, սակայն վերլուծաբանները գտնում են, որ օգտատերերի դժգոհությունը՝ կապված Windows 8-ի հետ, հիմնական պատճառն էր, որով ավանդական համակարգիչների վաճառքը 2 տասնամյակի ընթացքում գրանցեց ամենամեծ անկումը։










