Չինացի ուսանողը ստեղծել է ծալվող լվացքի մեքենա, որը կարելի է տանել ամենուր (լուսանկարներ)
Չինացի հնարամիտ ուսանող Պու Կինլանն իրական նվեր է մատուցել տնային տնտեսուհիներին՝ ստեղծելով 3 կգ քաշով ծալվող լվացքի մեքենա, որը հնարավոր է տանել ամենուր։ Ինչպես նշում է Daily Mail-ը, արտառոց սարքը համալրված է փոքր էլեկտրական շարժիչով և կարողանում է միանգամից 5 կտոր հագուստ լվանալ։

21-ամյա չինացին լվացքի մեքենան այնպես է ստեղծել, որ այն հագուստը լվանում է առանց ժամանակային սահմանափակման։ Նա որոշել է այսպիսի սարք ստեղծել, երբ իր սենյակակիցը դժգոհել է ձեռքով հագուստը լվանալուց և ասել, որ շատ կցանկանար, որպեսզի ծալվող լվացքի մեքենա գոյություն ունենար։

Պուն վստահ է, որ իր հայտնագործությունը մեծ պահանջարկ կունենա։ Նա հարցում է անցկացրել 10 հազար մարդու շրջանում, որից 6.795-ն ասել է, որ կգներ այդ սարքը։












