Google-ը ձեռքի ժամացույց, խաղային կցորդ, մեդիանվագարկիչ ու օպերացիոն համակարգ կթողարկի

09:59 • 28.06.13

Ամերիկյան տեխնոլոգիական Google ընկերությունը ներկայում աշխատում է ձեռքի ժամացույցների և խաղային կցորդի մշակման վրա, որոնք կգործեն Android օպերացիոն համակարգով, հայտնում է Лента-ն ՝ հղում կատարելով The Wall Street Journal-ին։

 

Սարքերի տեխնիկական բնութագրի, գների  ու ներկայացման ժամկետների մասին որևէ բան դեռևս չի մանրամասնվել։ Ենթադրվում է, որ 2013թ. աշնանը Google-ը կներկայացնի նաև Android-ի նոր տարբերակը՝ Key Lime Pie կոդային անվանումով։ Նորույթի առավելություններից մեկն այն կլինի, որ օպերացիոն համակարգը կկարողանա աշխատել փոքր հզորությամբ սմարթֆոններում։

 

Բացի ժամացույցից, խաղային կցորդից  ու օպերացիոն համակարգից, Google-ը կներկայացնի Nexus Q մեդիանվագարկիչների նոր սերունդը, որոնց նախորդ տարբերակը սպասված հաջողությունը չունեցավ բարձր գնի պատճառով (300 դոլար)։
 

Google-ը ձեռքի ժամացույց, խաղային կցորդ, մեդիանվագարկիչ ու օպերացիոն համակարգ կթողարկի