Արեգակի ուսումնասիրման համար նոր աստղադիտակ է ուղարկվել տիեզերք (տեսանյութ)
Տիեզերական տարածության ուսումնասիրության ազգային գործակալությունը (NASA) տեղեկացրել է IRIS աստղադիտակը տիեզերք ուղարկելու հաջող փորձի մասին: 181 մլն դոլար արժողությամբ սարքավորումը կօգնի ուսումնասիրել Արեգակի քիչ ուսումնասիրված հատվածները, գրում է Russia Today-ը:
IRIS աստղադիտակը նկարահանումներ և արեգակնային սկավառակի վերլուծություն է իրականացնելու, ինչպես նաև զբաղվելու է արևի սկավառակի և նկարահանվող տարածքի միջև էներգիայի փոխանցման ուսումնասիրությամբ:
Տիեզերական չափումներով համեմատաբար թեթև տիեզերական սարքավորումը կշռում է 200 կգ և ընդունակ է բարձր որակի լուսանկարներ անել յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ:










