15 ամյա կանադուհին ստեղծել է լապտեր, որը սնուցվում է ափի ջերմությունից

01:16 • 29.06.13

Կանադայում բնակվող Ան Մակոսինսկին նորարարական լապտեր է ստեղծել, որի համար անհրաժեշտ չէ օգտագործել մարտկոցներ, քանի որ այն սնուցվում է ձեռքի ափի ջերմությունից ստացված էլեկտրական էներգիայով, գրում է Business Insider-ը:

 

Մասնագետները կարծում են, որ հետագայում նույն տեխնոլոգիան կարող է կիրառվել սմարթֆոններում և այլ սարքերում:
15 ամյա տաղանդը Google’s Science Fair-ի եզրափակչի մասնակից է:

 

15 ամյա կանադուհին ստեղծել է լապտեր, որը սնուցվում է ափի ջերմությունից