Սպասքի գույնը և չափսն ազդում է ուտելիքի համի ընկալման վրա. հետազոտություն

01:01 • 29.06.13

Օքսֆորդի համալսարանի գիտնականները փաստում են, որ ուտելիքի համը կարող է փոփոխվել՝ կախված սպասքի պարագաների ձևից, գույնից և քաշից, գրում է Russia Today-ը:


Գիտնականների կողմից կատարված փորձի ժամանակ կամավորներին մրգային յոգուրտ են հյուրասիրել: Փորձի մասնակիցները տարբեր գնահատականներ են տվել  յոգուրտի համին՝ կախված այն հանգամանքից, թե ինչ սպասքով են այն մատուցել: Մեծամասնության մոտ տպավորվել է պլաստիկ սպիտակ գդալով մատուցված յոգուրտը, որն ավելի «հարուստ և խիտ» է եղել:


Գիտնականները եզրակացնում են, որ սննդի համի և այն ընդունելուց հետո հագեցվածության զգացողության վրա ազդում են մասնավորապես մատուցվող ափսեի չափսն ու գույնը: Մասնագետները ենթադրում են, որ տվյալ հետազոտության արդյունքները թույլ կտան նոր՝ ավելի արդյունավետ դիետաներ մշակել:
 

Սպասքի գույնը և չափսն ազդում է ուտելիքի համի ընկալման վրա. հետազոտություն