Համացանցում հայտնվել են 41 մեգապիքսել հզորությամբ նորագույն Nokia սմարթֆոնի լուսանկարնեը
Nokia-ի նորագույն դեռևս չհայտարարված սմարթֆոնի լուսանկարները հրապարակվել են Twitter-ում EVLeaks-ի բլոգերի կողմից, գրում է Lenta.ru-ն:
Դեռևս հայտնի չէ նոր սմարթֆոնի վերջնական անվանումը: բջջային հեռախոսների մասին տեղեկատվության ոլորտում մասնագիտացած EVLeaks կայքն ներկայացնում է Lumia 909 և Lumia 1020 տարբերակները: Լուսանկարներից պարզ է դառնում, որ սարքավուժրումն աշխատելու է Windows Phone օպերացիոն համակարգով և ունենալու է 41 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ և Pro Cam հատուկ ֆոտոհավելվածը:
Սպասվում է, որ Nokia-ն կներկայացնի նոր սարքավորումը Նյու Յորքում հուլիսի 11-ին կայանալիք պրեզենտացիայի ժամանակ, տեղեկացնում է աղբյուրը:












