Սմարթֆոնները թույլ չեն տալիս լիարժեք հանգստանալ. հետազոտություն
Ամերիկյան Ricoh Americas Corp ընկերության մասնագետները սոցիոլոգիական հարցման արդյունքում պարզել են, որ ԱՄՆ քաղաքացիների մեծամասնությունը չի անջատում սմարթֆոններն արձակուրդի ժամանակ, գրում է
New York Daily News-ի փոխանցմամբ՝ հարցման մասնակիցների 54 տոկոսն ասել է, որ արձակուրդի ընթացքում կատարում է ղեկավարության առաջադրանքները՝ մնալով կապի մեջ, ինչը, ըստ մասնագետների, թույլ չի տալիս լիարժեք հանգստանալ:
Միաժամանակ 10 հարցվածներից 6-ը կարծիք են հայտնել, որ էլեկտրոնային փոստի ամենօրյա ստուգումն արձակուրդի ժամանակ օգնում է հեշտությամբ ներգրավվել աշխատանքի մեջ հանգստից վերադառնալիս:










