Ճնշվածության զգացումը կարող է առողջական խնդիրների պատճառ լինել. հետազոտություն

13:09 • 30.06.13

Ֆրանսիայի Առողջապահության ազգային ինստիտուտի գիտնականների կատարած վերջին հետազոտությունները բացահայտել են մարդկանց ինքնազգացողության և առողջական վիճակի միջև կապը, գրում է yahoo.com-ը:


Ըստ հետազոտության արդյունքների՝ այն մարդիկ, ովքեր հաճախ են բողոքում ճնշվածության զգացումից, սրտի նոպաներ ունենալու կրկնակի վտանգի են ենթարկվում քան նրանք, ովքեր նման զգացողություն չունեն:


Գիտնականներն այս եզրահանգմանն են եկել՝ վերլուծելով 7268 տղամարդկանց և կանանց հարցման արդյունքում ստացված տվյալները:


Հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե ինչպես են գնահատում ճնշված լինելու ազդեցությունն իրենց կյանքում տեղի ունեցած փոփոխությունների վրա:

Կամավորներին առաջադրվել է ընտրել հետևյալ պատասխաններից մեկը՝ «բացարձակ չի ազդել», «ոչ այնքան», «շատ», «շատ խիստ»: Նրանք, ովքեր ընտրել են «շատ» և «շատ խիստ» պատասխանները, կանգնած են սրտի կաթվածից մահանալու 2.12 անգամ ավելի մեծ վտանգի առջև, քան մյուսները:


Հետազոտության արդյունքում գիտնականներն եկել են այն եզրակացության, որ մարդիկ սովորաբար զգում են իրենց առողջության վատթարացումը, հատկապես ճնշվածության հետևանքով առաջացած առողջական խնդիրները:


 

Ճնշվածության զգացումը կարող է առողջական խնդիրների պատճառ լինել. հետազոտություն