Այսուհետ «Արմենիա» հեռուստաընկերությունը համացանցում հասանելի կլինի HD որակով

19:11 • 01.07.13

«Արմենիա» հեռուստաընկերությունն այսօրվանից համացանցում (http://www.armeniatv.am/) իր հեռուստադիտողներին ներկայանում է HD որակով, այս մասին Tert.am–ին տեղեկացրեց «Պան Արմենիան Մեդիա Գրուպ» ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրեն Ռուբեն Մուրադյանը:

 

Նա նշեց, որ նպատակը մեկն է. «Արմենիա» հեռուստաընկերությունը բարձր որակով հասանելի դարձնել բոլոր հեռուստադիտողներին՝ անկախ նրանից, թե իրենք որտեղ են դիտում հեռուստալիքը:

 

«Նրանք այն կարող են դիտել հասարակ հեռուստացույցներով, պլանշետներով, հեռախոսներով: Այն հասանելի է նաև տարբեր Smart TV-ների վրա և այլն: Հիմա արդեն պետք չէ, որ մարդիկ ունենան հատուկ արբանյակային ալեհավաքներ, պետք չէ, որ կնքեն թանկ պայմանագրեր կամ փնտրեն պրովայդերների կամ կաբելային գործակալների, պետք է ուղղակի մտնեն մեր ինտերնետային էջը ու նայեն այն, ինչ կատարվում է մեր երկրում»,- ասաց նա:


Ռուբեն Մուրադյանն ընդգծեց, որ հեռուստաընկերությունն անվճար է հեռարձակելու իր հաղորդումները HD որակով:


 

Այսուհետ «Արմենիա» հեռուստաընկերությունը համացանցում հասանելի կլինի HD որակով