Մարկ Ցուկերբերգը մասնակցել է Սան Ֆրանցիսկոյի միասեռականների շքերթին

12:34 • 01.07.13

Facebook սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Սան Ֆրանցիսկոյի (ԱՄՆ) կենտրոնում անցկացված միասեռականների շքերթում գլխավորել է իր աշխատակիցների 700-հոգանոց խումբը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Techcrunch տեխնոբլոգին։

 

Ընկերության աշխատակիցները նախկինում նույնպես մասնակցել են նման միջոցառումների, սակայն այս տարի Ցուկերբերգը որոշել է անձամբ գլխավորել այն։ Բացի երթին մասնակցելուց, ընկերությունում որոշել են զարդարել շտաբ- բնակարանը միասեռականների ատրիբուտներով։
 

Մարկ Ցուկերբերգը մասնակցել է Սան Ֆրանցիսկոյի միասեռականների շքերթին