Windows 8-ն իր պահանջարկով առաջ է անցել Vista-ից

17:26 • 01.07.13

Ամերիկյան Microsoft ընկերության Windows 8 օպերացիոն համակարգի մասնաբաժինը շուկայում առաջին անգամ գերազանցել է Vista օպերացիոն համակարգի մասնաբաժնին, հայտնում է Лента-ն՝ հղում կատարելով The Next Web-ին։

 

«Ությակն» առաջ է անցել Vista-ից հունիսին. այդ ամիս Windows 8-ը զբաղեցրել է շուկայի 5,1%-ը, իսկ Vista-ն՝ 4,62 %-ը։ Համեմատության համար կայքը նկատում է, որ մայիսին ցուցանիշերն ունեցել են հետևյալ պատկերը՝ Vista՝ 4,51 %, Windows 8՝ 4,27 %։

 

Աշխարհում ամենահայտնի օպերացիոն համակարգը շարունակում է մնալ Windows 7-ը, որը զբաղեցնում է շուկայի 44.37%ը, իսկ 2-րդ տեղում 37,17% ցուցանիշով Windows XP-ն է։
 

Windows 8-ն իր պահանջարկով առաջ է անցել Vista-ից