Apple-ն iWatch-ի անվանումը գրանցելու դիմում է ներկայացրել

17:24 • 02.07.13

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը համապատասխան դիմում է ներկայացրել «խելացի ժամացույցի» անվանումը գրանցելու համար, հայտնում է The Guardian-ը՝ նկատելով, որ սա առաջին հավաստի ապացույցն է առ այն, որ Apple-ը պատրաստվում է նոր արտադրանք ներկայացնել։

 

Ոլորտի որոշ վերլուծաբաններ գտնում են, որ iWatch-ը կլինի ընկերության համահիմնադիր ու նախկին գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսի մահվանը հաջորդած ժամանակաշրջանի առաջին միանգամայն նոր արտադրանքը։

 

Պարբերականը, վկայակոչելով The Wall Street Journal-ին, մանրամասնում է, որ Apple-ն iWatch-ի անվանումը գրանցելու դիմումը ներկայացրել է Ճապոնիայում, հունիսի 3-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ։

 

Որոշ մասնագետներ գտնում են, որ iWatch-ը հնարավորություն կընձեռի վճարել գնումների համար, ինքնաթիռի կամ համերգի տոմսեր պատվիրել, ինչպես նաև կհետևի օգտատիրոջ առողջական վիճակին։

 

Հարկ է նշել, որ «խելացի ժամացույցների» արտադրությամբ զբաղվում են նաև Apple-ի մրցակից Google և Microsoft ընկերությունները։

 

Apple-ն iWatch-ի անվանումը գրանցելու դիմում է ներկայացրել