Գիտնականները կվերականգնեն ատամի հյուսվածքները՝ վերջ դնելով նյարդի հեռացմանը

20:36 • 02.07.13

Գիտնականներն առաջընթաց են գրանցել կարիեսի բուժման մեջ և հույս ունեն, որ նրանց կհաջողվի վերականգնել ատամի հյուսվածքները, ինչի արդյունքում հնարավոր կլինի հրաժարվել ատամի նյարդի ցավոտ հեռացումից: Կենդանիների վրա արված մի շարք փորձարկումների արդյունքում պարզվել է, որ ցողունային բջիջների հետ անցկացված որոշ փորձարկումներ խթանել են ատամի կենդանի թաղանթի՝ պուլպայի վերականգնմանը, հաղորդում է InoPressa-ն՝ հղում կատարելով The Wall Street Journal-ին: 


Բազմաթիվ գիտնականներ ամբողջ աշխարհից սկսել են աշխատել այն բանի վրա, որպեսզի ցողունային բջիջները սկսեն պուլպա վերարտադրել: Գործընթացը դեռևս գտնվում է նախնական փուլում, սակայն դրա հաջող արդյունքի դեպքում հնարավոր կլինի կրճատել կամ վերացնել ատամի նյարդի հեռացման ցավոտ միջամտությունները:


«Պուլպայի վերականգնման ամբողջ խնդիրը այն է, որ ատամը պետք է առողջ մնա… Դա նշանակում է, որ ատամների պաշտպանության բնական մեխանիզմները պետք է պահպանվեն»,- Բիրմինգհեմյան համալսարանի պրոֆեսսոր Թոնի Սմիթը:


Որոշ գիտնականներ կենտրոնացել են ամբողջովին նոր ատամներ աճեցնելու վրա: Նրանց մեծամասնությունը ցանկանում է առողջ պուլպա աճեցնել ատամի էմալային «պատյանի» ներսում: Սակայն գիտնականները փորձում են նաև այլ տարբերակներ:


Նոր ատամների աճեցման գործում որոշակի դժվարություն է ներկայացնում ոչ միայն անհրաժեշտ հյուսվածք աճեցնելը, այլ նաև նրա ճիշտ կառուցվածքը ստանալը: ԱՄՆ-ում գտնվող Բեյլորի ատամնաբուժական քոլլեջի պրոֆեսոր Ռենա Սուզան նշել է, որ խնդիր է նաև, թե ինչպես է անհրաժեշտ բերանում տեղադրել նոր ատամը կամ նոր պուլպան:


Նա և նրա գործընկերները պուլպան ցանկանում են վերականգնել հիդրոգելի միջոցով, որը պարունակում է փոքր սպիտակուց: Ժելատինանման նյութը ներարկվում է ատամի մեջ և հիմք է դառնում, որի վրա աճում են բջիջները, արյունատար անոթները և պուլպայի նյարդերը:


Կա նաև մեկ այլ տարբերակ, որով նախատեսվում է պուլպան դուրս բերել ատամից և առանձնացնել ցողունային բջիջները, իսկ դրանից հետո մոլեկուլներ պարունակող ցողունային բջիջները տեղադրել ատամի խոռոչում: Շների ատամների վրա արված այս փորձարկումները ցույց են տվել, որ այս տարբերակը արդյունավետ է:

 

Գիտնականները կվերականգնեն ատամի հյուսվածքները՝ վերջ դնելով նյարդի հեռացմանը