Google Reader-ն այլևս չի գործում
Ամերիկյան հանրահայտ Google ընկերության Google Reader ծառայությունը հուլիսի 1-ից այլևս չի գործում։
Ինչպես նշում է The Telegraph-ը, Google Reader-ի փակման մասին հայտարարվել էր դեռևս մարտ ամսին՝ հնարավորություն ընձեռելով բազմամիլիոնանոց օգտատերերի 3 ամսում այլընտրանքային ծառայություն գտնել։
Այս որոշումն ընկերությունը բացատրում է նրանով, որ վերջին տարիներին ծառայության օգտագործման ակտիվությունը զգալի անկում է արձանագրել։ Google Reader-ը գործածության մեջ է դրվել 2005թ. և հնարավորություն է ընձեռել մեկ լրահոսի մեջ հավաքել տարբեր կայքերի և բլոգերի տեղադրած նորությունները։










