Հնդկաստանն արձակել է 7 նավիգացիոն արբանյակներից առաջինը

10:14 • 02.07.13

IRNSS-1 հրթիռը, որը հնդկական նավիգացիոն համակարգի 7 արբանյակներից առաջինն է, բարեհաջող դուրս է բերվել ուղեծիր, հայտնում է Лента-ն՝ նշելով, որ այն տեղափոխող PSLV-C22 հրթիռն արձակվել է Շրիհարիկոտայի կոսմոդրոմից։

 

Հնդկական իշխանությունները հայտնել են, որ ավելի քան 1400 կգ-անոց արբանյակն այժմ գտնվում է էլիպտիկ ուղեծրի վրա՝ 20625 կմ հեռակետով (արբանյակի ուղեծրի ամենահեռավոր կետը) և 282 կմ մերձակետով (երկրամերձ կետ)։

 

Նախատեսվում է, որ արբանյակը մոտակա 5 օրերի ընթացքում դուրս կբերվի գեոստացիոնար ուղեծիր։ Հնդկական նավիգացիոն համակարգն օգտագործում է նույն սկզբունքը, ինչ GPS-ը. արբանյակները երկրային ընդունիչներին փոխանցում են ազդակներ, որոնց միջոցով հնարավոր է բարձր ճշգրտությամբ հաշվել ընդունիչի և ուղեծրի վրա գտնվող սարքերի միջև եղած հեռավորությունը։

 

Հնդկաստանը մտադիր է մինչև 2014թ. վերջ բոլոր 7 արբանյակներն ուղեծիր դուրս բերել, իսկ 2015թ. սկսել դրանց շահագործումը։
 

Հնդկաստանն արձակել է 7 նավիգացիոն արբանյակներից առաջինը