Ռուսական հրթիռակիրն ընկել է արձակումից 1 րոպե անց (տեսանյութ)
Ռուսական «Պրոտոն-Մ» հրթիռակիրը, որը տեղափոխում էր 3 նավիգացիոն տիեզերական սարք, մեկնարկից մոտ 1 րոպե անց ընկել է։
Ինչպես նշում է РИА-Новости-ն, ըստ նախնական տվյալների՝ վթարի պատճառ է դարձել առաջին աստիճանի շարժիչի աշխատանքի խափանումը։
Միջադեպը տեղի է ունեցել ղազախական «Բայկոնուր» տիեզերակայանում. գործընթացն ուղիղ եթերով հեռարձակվել է «Ռոսիա 24» հեռուստաալիքով։










