Skoda-ն Չեխիայի նախագահի համար լիմուզին է ստեղծել (լուսանկարներ)

15:31 • 02.07.13

Չեխական Skoda մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Superb լիմուզինը, որը պատրաստվել է հատուկ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի համար, հայտնում է LuxPlanet-ը։

              

Միգուցե մեքենան այնքան էլ նրբաճաշակ չէ, որքան Բարաք Օբամայի նախագահական Cadillac-ը, սակայն այն ևս կարող է պարծենալ որոշ էքսկլյուզիվ լուծումներով։


Նախագահական Skoda Superb-ը գործի է դնում 3.6 լ տարողությամբ, 260 ձիաուժ հզորությամբ V-աձև շարժիչը։ Այն զարգացնում է 100կմ/ժ արագություն 6.4 վայրկյանում, իսկ առավելագույն զարգացրած արագությունը 250 կմ/ժ է։
 

Skoda-ն Չեխիայի նախագահի համար լիմուզին է ստեղծել (լուսանկարներ)