Գիտնականները տեսախցիկի միջոցով Արևի վրա կայծեր են հայտնաբերել

19:51 • 02.07.13

Գիտնականները փորձնական տեսախցիկի իրականացրած նկարահանումների օգնությամբ Արեգակի մթնոլորտում նախկինում անհայտ երևույթ են հայտնաբերել, տեղեկացնում է BBC-ն:


Տեսախցիկը հասցրել է նկարահանումներ իրականացրել ընդամենը 5 րոպե: Գիտնականներն այս երևույթին տվել են «կայծեր» անվանումը: Դրանք իրենցից ներկայացնում են քաոսային հերթականությամբ առկայծող վառ կետեր, որոնք հայտնվում են մագնիսական դաշտի՝ էներգիայով առավել հարուստ գոտիներում: Վառ կետերն առկայծում են 25 վայրկյան: Գիտնականների տեղեկացմամբ` Արևի մասշտաբով դրանք միկրոսկոպիկ երևույթներ են, սակայն դրանք իրականում չափսերով հավասար են Մեծ Բրիտանիային:


Այս բացահայտումը գիտնականներին հնարավորություն կտա բացատրել, թե ինչու է արևային պսակի արտաքին ջերմությունը բավականին բարձր լուսատուի մակերեսի ջերմաստիճանից: 

 

Գիտնականները տեսախցիկի միջոցով Արևի վրա կայծեր են հայտնաբերել