Փայտանյութից պատրաստված տարօրինակ հեծանվով հնարավոր է էլեկտրական սարքեր լիցքավորել (լուսանկարներ)

19:11 • 03.07.13

Dezien ընկերության` խոհանոցային սովորական սեղանի փայտից պատրաստված էկոլոգիական հեծանիվի միջոցով հնարավոր է լիցքավորել էլեկտրական սարքեր, ինչպես օրինակ iPhone, տեսախցիկ, գրում է Daily Mail-ը:


Անսովոր հեծանիվը միացվում է էլեկտրական սարքերին ղեկի մեջ տեղադրված USB լարի միջոցով, ինչպես նաև ներկառուցված մարտկոցում կուտակում է ոտնակի աշխատանքի արդյունքում առաջացած էներգիան:


Հեծանիվն ունի սենսորային մոնիտոր, որի վրա երևում է, թե ինչքան հոսանք է կուտակվել, ինչպես նաև այն ցույց է տալիս հեծանվորդի սրտի աշխատանքը: Այն ունի նաև ներկառուցված Wi-Fi, որով կարելի է անլար կապով համացանցին միացնել տարբեր սարքեր:

 


 

Փայտանյութից պատրաստված տարօրինակ հեծանվով հնարավոր է էլեկտրական սարքեր լիցքավորել (լուսանկարներ)